Friday, November 20, 2009

Հանրագիտարաններ և տեղեկատուներ


Encyclopaedia Iranica

"Իրանիկա հանրագիտարանի" օնլայն տարբերակը դրա թղթային տարբերակի ճիշտ կրկնապատկերն է, այն տարբերությամբ, որ այստեղ կան նյութեր, որ մյուս տարբերաում դեռ լույս չեն տեսել: Այս հանրահայտ հանրագիտարանը Իրանի պատմության, մշակույթի, կրոնների, լեզուների, գրականության, ճարտարապետության և հոգևոր ու նյութական մշակույթի ուսումնասիրության համար կարևորագույն գիտական աղբյուր է:


Daneshname-ye Jahan-e Eslam

"Իսլամական աշխարհի հանրագիտարանը" լույս է տեսնում Իրանում` պարսկերենով, և պարունակում է հոդվածներ Իսլամական քաղաքակրթության ամենատարբեր կողմերի մասին:

Dayerato l-Ma'aref-e Bozorg-e Eslam

"Իսլամի մեծ հանրագիտարանը" լույս է տեսնում Իրանում` պարսկերենով, իսկ վերջերս սկսել է թաարգմանվել արաբերեն, ինչպես նաև անգլերեն: Օնլայն տարբերակը, սակայն,պարունակում է միայն պարսկերեն տարբերակը: Անգլերեն տարբերակի, Encyclopaedia Islamica-յի առաջին հատորը վերջերս լույս տեսավ Անգլիայում` "Իսմաիլիական ուսումնասիրությունների կենտրոնի" կողմից: Այն զգալի կերպով լրամշակված է, համապատասխանեցված արևմտյան գիտական չափանիշներին, և դրա խմբագիրներն են հռչակավոր իսլամագետներ Վիֆրեդ Մադելունգը և Ֆարհադ Դաֆթարին:

No comments:

Post a Comment

Այստեղ կարող եք թողնել ձեր լրացումներն ու առաջարկությունները

Followers